ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Երբ պետականությունը, «շագրենի կաշվի» նման, վտանգավոր ձևով սկսում է փոքրանալ

Երբ պետականությունը, «շագրենի կաշվի» նման,  վտանգավոր ձևով սկսում է փոքրանալ
12.07.2024 | 12:56

Մեր մոտալուտ ու հնարավոր հեռավոր ապագայի մասին լրջորեն մտածելիս շատ արագ գալիս ես այն եզրակացության, որ մեր ապագան աշխարհի գլոբալ ապագայի ածանցյալն է, և այս հարցին կարելի է մոտենալ միայն այս տեսանկյունից։

Այսինքն, մեր ապագան, ինչպիսին էլ այն լինի, սերտորեն առնչված է լինելու մեր հեռու և մոտ հարևանների ճակատագրի հետ։

Դրանից բացի, որևէ ժողովրդի ապագայի հետ կապված կանխատեսումների հարցում կա ևս մի շատ կարևոր գործոն, որը կարող է նպաստել նման կանխատեսումների ճշտության մեծացմանը։

Տարբեր ժողովուրդների պատմությունը ցույց է տվել, որ նրանց մեծամասնությունը, ունենալով ասուպի նման կարճ կյանք, փայլել ու անհետացել է պատմաբեմից, բայց եղել են նաև եզակիները, որոնք, տարբեր պատճառնելով դուրս գալով մոռացումից, նորից ու նորից են ինչ-որ դերակատարում ունեցել պատմաբեմում։

Նման ձևով պատմական մոռացումից դուրս գալու հանգամանքները, իրավիճակներն ու պատճառները կարող են լինել տարբեր, բայց այդ բոլոր ժողովուրդները մի կարևոր հատկությամբ նման են եղել միմյանց, որը նրանց քաղաքակրթական հզորությունն ու ապրելու կամքը, թեկուզ մասնակիորեն, պահպանած լինելն է։

Ուրիշ խոսքով, դա որևէ ժողովրդի համար պասիոնարության պաշարի սպառման կրիտիկական սահմանն անցած չլինելն է, որը հնարավորություն է տալիս, այս կամ այն հաջողությամբ օգտագործելով մնացորդային պասիոնարության պոտենցիալը, կառուցել նոր պետականություն։

Տարբեր ժողովուրդների պատմությունն ու նրանց կողմից պետականությունը կորցնելու տարբեր իրավիճակներն ասում են, որ պասիոնարությունը կորցնելու երկու հնարավոր ճանապարհ կա.

1․ Տվյալ ժամանակաշրջանում հնարավոր առավելագույն ապահովության ու բարեկեցության պայմաններում տևականորեն ապրելը:

2․ Վայրագ թշնամու կողմից տևական ստորացումն ու սիստեմատիկ ֆիզիկական ոչնչացումը։

Ե՛վ տևական բարեկեցիկ ու անվտանգ կյանքը, և՛ երկարատև ստորացված ու ծայրահեղ վտանգներով լի կյանքը կարող են կոտրել ապրելու կամքը մարդկանց մեջ, բայց երկու դեպքում էլ կա կյանքի հարատևման հնարավորությունների սպառման հետ կապված մի շեմ, որից առաջ, հանգամանքների նպաստավոր դասավորության դեպքում, ինչ-որ հավանականությամբ դեռևս հնարավոր է նոր կյանքի ու պետականության կառուցումը, և որից հետո, անկախ հանգամանքների նպաստավոր կամ աննպաստ լինելուց, նոր կանքի ու պետականության կառուցումը դառնում է անհնարին։

Լինում են նաև դեպքեր, երբ հանգամանքների հարմար դասավորության պատճառով անհավանական թվացող պետականությունը ձևականորեն դառնում է իրականություն, բայց այն կրող ժողովրդի ապրելու կամքի անբավարարության պատճառով այդ չարաբաստիկ պետականությունը, «շագրենի կաշվի» նման, վտանգավոր ձևով սկսում է փոքրանալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4489

Մեկնաբանություններ